Իրանում կորոնավիրուսից հայ կին է մահացել. ԱԳՆ-ը հաստատել է

Իրանում նոր տիպի կորոնավիրուսից (COVID-2019) հայազգի  Իրանի քաղաքացի է մահացել:  Ավելի վաղ LIVEnews.am-ի հաղորդած տեղեկությունը հաստատեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

«Արևելք»-ը մանրամասներ էր հայտնել հայ կնոջ մասին. նա 85-ամյա Էլսիկ Մասիհն է, որը մեկ շաբաթ առաջ էր տեղափոխվել Թեհրանի «Մասի» Դանեշվարե հիվանդանոց։ Այն համարվում է կորոնավիրուսի բուժման գլխավոր հաստատություններից մեկը։

Իրանում անցած օրվա ընթացքում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային թիվ՝ 1234 դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը 4747 է, մահացել է 124-ը։