Էրդողանը տառապում է քաղաքական «արգանդի կատաղությամբ»

Դժբախտ Սիրիան դեռ չի ազատվել թուրքական օկուպացիայից: Առայժմ չենք ցանկանում խորացնել իրավիճակի վերլուծությունը, քանի որ խոսակցություններ կան, թե ինչ-որ պահի պետք է տեղի ունենա Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների արտակարգ հանդիպում՝ Իդլիբ նահանգի հարցով: Մենք սպասում ենք այդ բանակցություններին: Իսկ մինչ այդ կայացան խիստ գաղտնի բանակցություններ Մոսկվայում Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև: Սակայն նշենք․ բժշկության մեջ գոյություն ունի «արգանդի կատաղություն» ախտորոշում, որը վերաբերում է կանանց սեռական համակարգի հիվանդություններին: Եվ եթե ինչ-որ մեկը ցանկանում է պատկերացնել, թե ինչպես կարող է արտահայտվել «արգանդի կատաղությունը» քաղաքական իմաստով, ապա պարզապես պետք է հետևել Թուրքիայի նախագահ Էրդողանի վարքագծին՝ 2020-ի փետրվարի վերջին և մարտի սկզբին: Նա մեկ պատրաստ է «պատերազմել» Իրանի և Ռուսաստանի դեմ՝ հրամայելով գնդակոծել Իդլիբում իրանցի և ռուս զինվորականներին, մեկ սպառնում է «օգնության կանչել» ՆԱՏՕ-ին: Եվ հանկարծ (Իդլիբում տեղակայված ռուս և իրանական զորքերի շատ կոշտ նախազգուշացումներից հետո) Էրդողանը հինգ օր անընդմեջ պնդում է. «Ես Սիրիայի հարցում Իրանի և Ռուսաստանի հետ խնդիրներ չունեմ»: Մի՞թե ոչ ոք, բացի մեզանից, չի տեսնում, որ Էրդողանը հիվանդ է: Իսկ թե կոնկրետ ինչով է տառապում՝ սովորական շիզոֆրենիայո՞վ՝ մեծամոլության մոլուցքով, թե քաղաքական «արգանդի կատաղությամբ», դժվարանում ենք ասել․ երբ Թուրքիան արդեն հասցրել է «քթին» ստանալ (Իդլիբում) Ռուսաստանի և Իրանի կողմից, միևնույն է, Անկարան «էլի է ուզում»: Առաջին դեպքում ամեն ինչ կարող է ավարտվել խաղաղությամբ, և ընդ որում՝ արագ․ Էրդողանը պետք է հեռացվի իշխանությունից և գոնե ենթարկվի հոգեբույժների միջազգային կոնսիլիումի: Բայց երկրորդ տարբերակը… հավատացեք, շատ ավելի դժվար դեպք է, գրեթե անբուժելի է:

Մարտի 4-ի առավոտից թուրքերն ուրախությամբ հայտարարում են «Սիրիայի նկատմամբ իրենց հաղթանակի մասին». իբրև Թուրքիան խոցել է «Սիրիական ՌՕՈՒ մարտական ինքնաթիռը»: Մի քանի ժամ անց  պարզաբանումներ են ստացվում։ Պարզվում է, որ նախօրեին՝ մարտի 3-ին, Սիրիան Իդլիբի շրջանում խոցել է ևս մեկ թանկարժեք թուրքական գրոհային անօդաչու սարք։ Ի դեպ, սա արդեն վերջին 3-4 օրում Սիրիայի խոցած յոթերորդ թուրքական ԱԹՍ-ն է: Սիրիացիները Ս-200 զենիթահրթիռային համակարգից գրոհել են նաև թուրքական F-16 կործանիչի ուղղությամբ, սակայն այս դեպքում թուրքական F-16-ի օդաչուն խուսափել է հրթիռի հարվածից և արագորեն վերադարձել Թուրքիայի օդային տարածք: Ըստ երևույթին,  թուրքը «օդ-օդ» հրթիռով խոցել է… սիրիական ուսումնական L-39 ինքնաթիռը: Դատելով Սիրիայի պաշտպանության նախարարության արձագանքից՝ խոցված ինքնաթիռը չի ղեկավարվել, քանի որ օդաչուի ճակատագրի մասին տեղեկություններ չկան, վնասների մասին տեղեկություններ չկան և այլն:

Կողքից նայելով Թուրքիայի այդպիսի «խաղերին» անկողմնակալ դիտորդի աչքերով, կհամաձայնեք մեզ հետ. Անկարան հոգեկան հիվանդ մարդու պահվածք է դրսևորում: Սիրիական L-39-ի հետ կապված պատմությունն ամբողջությամբ դա է ապացուցում։ Կամ ահա ևս մեկ օրինակ․ թուրքերը գիտեն, որ Էրդողանը, այնուամենայնիվ, կհանդիպի Պուտինի և Հասան Ռոհանիի հետ, սակայն մարտի 3-ի լույս 4-ի գիշերը… հարձակվում է Ռուսաստանի ռազմական ոստիկանության վրա՝ Սերակիբ գյուղում: Հայաստանի քաղաքացիները, իհարկե, ցանկանում են իմանալ, թե ինչպես է արձագանքել Մոսկվան: Առաջին պատասխան. մարտի 4-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը պաշտոնապես հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է չկատարել Սիրիայի վերաբերյալ Սոչիի հուշագրով իր պարտավորությունները և շարունակում է աջակցել ու զինել ահաբեկչական խմբավորումներին Իդլիբում: «Ահաբեկիչների ամրացված տարածքները փաստացի միավորվել են համաձայնագրով տեղակայված թուրքական դիտորդական կետերի հետ»,- ասել է Կոնաշենկովը:

Այսպիսով, «Աստանայի գործընթացի» 4 տարիների ընթացքում առաջին անգամ ռուս զինվորականները մեղադրել են Թուրքիային այն բանի համար, որ նրա բանակը Սիրիայում ահաբեկչական խմբավորումների բաղկացուցիչ մաս է: Երկրորդ պատասխանը. մարտի 4-ին, Թուրքիայի և Բուլղարիայի աղբյուրների համաձայն, «Գազպրոմը» արգելափակել է Բուլղարիայով ռուսական էժանագին գազամատակարարումը Թուրքիային: Մենք համարում ենք, որ սրանք զուգադիպություններ չեն:

Նախնական հարց Էրդողանին. դե ինչ, ստացա՞ք ցանկալի հաղթաթուղթ Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունների համար, թե, ընդհակառակը, ստիպված կլինեք պատրաստվել նույնիսկ ավելի վատ (Թուրքիայի համար) հետևանքների: Մենք կշարունակենք հետևել Սիրիայում և Թուրքիայի շուրջ տիրող իրավիճակին:

Սերգեյ Շաքարյանց