«Ով որ կասի հեղափոխությունը խլում են, սուտ է ասում»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Թևան Պողոսյանը պատրաստակամություն է հայտնել իր տանը հյուրընկալել և հաշտեցնել Է․ Մարուքյանին և իշխանությանը, նշեց, որ դեռևս տարիներ առաջ նրան չի հաջողվել մերձեցնել իրենց, ավելին, դրանից հետո Նիկոլ Փաշինյանը ամենավատ ելույթն է ունեցել Վանաձորում․ «Մեր դեմ սանձազերծված է շատ վատ, բոլոր կարմիր գծերը խախտած հակաքարոզչություն, դա արվում է մի բանի համար՝ մենք համաձայն չենք իրենց հետ, և այս ընթացքում մեր բարձրաձայնած ամենահիմնարար մտահոգությունը հետևյալն է, որ իշխանությունն իր հետ չհամաձայնող մարդկանց ասում է՝ դուք նախկին եք, ծախված եք, սև ենք»։

Մարուքյանը ևս մեկ անգամ հաստատեց, որ իրենք չեն պատրաստվում մտնել «Այո» — «Ոչ» քարոզարշավի մեջ՝ հավելելով, որ երկրում առկա են այնքան շատ խնդիրներ, որոնցով պետք է զբաղվել։

Լրագրողների հարցին, թե ըստ իշխանությունների՝ փորձ է արվում ժողովրդից խլել հեղափոխությունը, Էդմոն Մարուքյանն ընդգծեց․

«Սուտ են ասում։ Ով որ կասի, թե հեղափոխությունը խլում են, իմացեք, նա ստախոս է։ Հեղափոխությունը ոչ ոք ոչ ոքից չի կարող խլել, այն տեղի է ունեցել։ Մարդկանց չպետք է անընդհատ տեռորի ենթարկել, թե՝ վայ, հասեք, հեղափոխությունը խլում են»։

Մանրամասները՝ տեսանյութում