Լիանա Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանքը

Վերաքննիչ քրեական դատարանը  դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ բավարարել է դատախազության բողոքը։ Եվ «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Այս մասին տեղեկացնում է hraparak.am-ը:

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը թույլատրելի էր համարել «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանի նկատմամբ գրավի կիրառումը` գրավի չափը սահմանելով 3 մլն դրամ: Դատախազությունն այս որոշումը բողոքարկել էր։

Նշենք, որ Կարապետյանը որոշման հրապարակմանը ներկա չի եղել։