Իրանում ձերբակալվել են ուկրաինական ինքնաթիռի կործանման մեղավորները

Իրանում ձերբակալվել են ուկրաինական ինքնաթիռի կործանման մեջ դերակատարություն ունեցած անձինք: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը` հղում անելով Իրանի դատական իշխանության ներկայացուցիչ Գոլամհոսեին Էսմայիլիին:

Ձերբակալված իրանցի զինվորականների թիվը չի նշվում, այլ մանրամասներ նույնպես չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ Իրանի իշխանությունները հունվարի 11-ին խոստովանել էին, որ «Ուկրաինական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռը լույս հունվարի 8-ին Թեհրանի մոտակայքում սխալմամբ խոցվել է իրանական հրթիռով, ինչի համար նրանք ներողություն էին խնդրել։