Հայաստանում առաջին անգամ լյարդի փոխպատվաստում է իրականացվել կենդանի դոնորից

Այսօր կառավարության նիստում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ ապրիլի 24-ին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ իրականացվել է լյարդի փոխպատվաստման վիրահատություն։

Նախարարը նշեց, որ փոխպատվաստումն իրականացվել է կենդանի դոնորից։

«Աղջկանից տրվել է մորը,- տեղեկացրեց Արսեն Թորոսյանը։- Մի կտորը լյարդի վերցվում է, փոխպատվաստվում այն մարդուն, ում լյարդը չի գործում։ Դա թույլ է տալիս փրկել նրա կյանքը»։

Նախարարը նշեց, որ վիրահատությունն իրականացվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, ռուս մասնագետների աջակցությամբ։

Վիրահատության գումարը տրամադրել է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Նման վիրահատության արժեքը 100 000 դոլար է։