«Ծառուկյանի նկատմամբ չեղած քաղաքական հետապնդում մի փնտրեք»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր պատասխանելով լրագրողների հարցերին՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտի», «Առինջ մոլի» ստուգումների վերաբերյալ, ասաց, որ այս հարցում անտեղի է քաղաքական հետապնդման երանգներ տեսնել։

Արարատ Միրզոյանը բացառեց ցանկացած գործողություն, որի հիմքում կլինի քաղաքական որևէ խնդիր։

«Նոր Հայաստանում նման գործոնը բացառվում է»,- եզրափակեց ԱԺ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում