«Գոլանի բարձունքները Սիրիայի անբաժանելի մասն են». ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Գեյր Փեդերսենը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ԱՄՆ-ի ջանքերին, որը փորձում է ապացուցել, թե Գոլանի բարձունքները մտնում են գրավված Պաղեստինի տարածքի մեջ, ասել է. «Գոլանի բարձունքները Սիրիայի անբաժանելի մասն են»:

Փեդերսենը հավելել է. «Սիրիայի միասնականության ու տարածքային ամբողջականության պահպանումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2254 բանաձևի կարևորագույն կետերից մեկն է»:

ԱՄՆ-ի Կոնգրեսը վերջերս առաջարկել է մի նախագիծ, որի հաստատման պարագայում ճանաչվելու է Իսրայելի սիոնիստական վարչակարգի իշխանությունը Գոլանի բարձունքների վրա:

1967թ. Իսրայելը Գոլանի բարձունքներում գրավել է շուրջ 200 քառակուսի կմ տարածք, իսկ որոշ ժամանակ անց այդ տարածքները կցել բռնագրավված Պաղեստինի տարածքներին: Իսրայելի վերոնշյալ քայլը միջազգային հանրությունը երբեք օրինական չի համարել: ՄԱԿ-ի ԱԽ-ն նշված տարածքը համարում է Իսրայելի կողմից գրավված տարածք: