Հունգարիան չի մասնակցի Եվրատեսիլին սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցողների պատճառո՞վ

Հունգարիան որոշել է հաջորդ տարի իր մասնակցին չուղարկել Եվրատեսիլ սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցողների պատճառով: Այս մասին գրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշվում է, որ երաժշտական մրցույթին մասնակցությունից հրաժարվելու պաշտոնական պատճառներ չկան, սակայն այս որոշումը կարող է կապված լինել երկրի վարչապետի՝ «ընտանիքն առաջին տեղում» քաղաքականության հետ, որն ուղղված է ավանդական արժեքների պահպանմանն ու երկրում ծնելիության խթանմանը։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ չնայած Հունգարիան հրաժարվել է Եվրատեսիլին մասնակցությունից, սակայն երաժշտական մրցույթի ցուցադրությունը չի կասեցվի հունգարական հեռուստատեսությունում:

Եվրատեսիլ-2020-ը կանցկացվի Ռոտերդամում մայիսի 12-ից 16-ը: