Փաշինյան, հեռացիր՝ հանուն Արցախի և հանուն Հայաստանի (տեսանյութ)

Երկու շաբաթ է, ինչ ՀՀ տարբեր բուհերի ուսանողները, ՀՅԴ ՀԵՄ անդամները, բուհերի պրոֆեսորադասախոսական կազմը պահանջում են  ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Պահանջին միացել են նաև հասարակական և քաղաքական գործիչներ, շարքային քաղաքացիներ։

ԵՊՀ պատմության և բանասիրության ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմը իր աջակցությունն է հայտնել դասադուլ իրականացնող ուսանողներին և, ի նշան համերաշխության, մեկօրյա նախազգուշական գործադուլ հայտարարել։

Տեղի են ունենում տարբեր գիտական հաստատություններում հայագիտական ամբիոններ, ֆակուլտետներ և ինստիտուտներ ղեկավարող գործիչների ասուլիսներ։ Բոլորը դժգոհ էին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մոտեցումներից և տարբեր փաստարկներով հիմնավորում են, թե ինչու չի կարելի Հայոց լեզու/պատմություն և գրականություն առարկաները դուրս բերել բուհերի պարտադիր կրթական ծրագրերից։

Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ հայագետներն ու Կառավարությունը հարցի առնչությամբ տրամագծորեն հակառակ կարծիքն ունեն։ Առաջինները պնդում են, որ լեզուն ազգապահպան գործիք է ու կարևոր ազգային կրթության համար, վարչապետն էլ ասում է, թե չեն ցանկանում «կենաց ասողների» սերունդ կրթել. երկրին ինժեներներ են պետք։

Ի՞նչ ընթացք կունենա այս պայքարը, իրականում ճի՞շտ են ընտրվել թիրախները, որքանո՞վ է պատախանատու Փաշինյան Նիկոլը ստեղծված վիճակի համար։

Այս և հարակից հարցերի շուրջ LIVEnews.am-ի հարցազրույցը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ։