Անցկացվել են պարապմունքներ պահեստազորայինների մասնակցությամբ

5-րդ զորամիավորման ստորաբաժանումները լրահամալրած անձնակազմի հետ անցկացվել են մարտական պատրաստության և անվտանգության կանոնների պահպանման գործնական պարապմունքներ:

ՀՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, կարևորվել է պահեստազորայինների մասնագիտական հմտությունների և արհեստավարժության կատարելագործման, առաջադրված խնդիրներին անհատական մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը: