ՊԲ հրամանատարն այցելել է առաջնագիծ

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը հուլիսի 29-ին այցելել է հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված զորամասերից մեկն ու տվյալ զորամասի պահպանության տեղամասեր: ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, բանակի հրամանատարը տեղում ծանոթացել է օպերատիվ-մարտավարական իրադրությանն ու բարդ աշխարհագրական պայմաններում մարտական հերթապահություն տանող զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին:

Վերջում հետագա ծառայության ավելի արդյունավետ կազմակերպման համար Կարեն Աբրահամյանն անձնակազմին տվել է մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ: