«Վերելք». Սուտը որպես պետության հիմք․ Արծրուն Պեպանյան (տեսանյութ)

«Վերելք» հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանը քննում է հայկական երեք հանրապետությունների իշխանական համակարգերի պահվածքը և այն կարծիքն է ներկայացնում, որ սկսած անցած դարի քսանական թվականներից, երբ ակնհայտ դարձավ, որ կոմունիստների ծրագրերը հնարավոր չէ իրականացնել, սուտը և կեղծիքը գործելաոճ դարձան իշխանությունների համար:

Իրականությունը վարդագույն ներկայացնելու և առկա խնդիրները կոծկելու մոտեցումը համատարած դարձավ երկրորդ հանրապետության վերջին տարիներին: Ցավոք, այդ մոտեցումը ժառանգեցին նաև երրորդ հանրապետության իշխանությունները: Դրանից հրաժարվել չստացվեց նաև ապրիլյան իրադարձություներից  հետո: Մինչդեռ հարկավոր է անկեղծ լինել ժողովրդի հետ,  բաց խոսել առկա խնդիրներից և համատեղ ուժերով ջանալ հաղթահարել դրանք:
Չի կարող երկար կյանք ունենալ որևէ պետություն, որի հիմքում սուտն է: