Արցախի սահմանին հեղափոխությունից հետո հաստատված անդորրն ամենևին վերելակային «բանակցությունների» արդյունք չէր (տեսանյութ)

Ադրբեջանի տարածքում մեկնարկած թուրք-ադրբեջանական համատեղ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» կոչվող զորավարժություններն ահազանգ են հայկական կողմին, որ Հայաստանը պետք է հրաժարվի խաղաղության օրակարգից։ Այս մասին LIVEnews.am-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասաց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը։

Վանի դիտարկմամբ՝ Հայաստանի կողմից խաղաղասիրական հայտարարություններ հնչեցնելն առնվազն միամտություն է այն դեպքում, երբ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևն Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո էլ չհրաժարվեց Հայաստանի ու Արցախի Հանրապետության նկատմամբ ունեցած իր հավակնություններից և պարբերաբար ռազմատենչ հայտարարություններ անելուց։

Մեր հյուրը խոսեց նաև Հայաստանի ու Ադրբեջանի սպառազինության մրցավազքից, ներկայացրեց այն երկրները, որոնք այսօր զենք են վաճառում Ադրբեջանին։

Մանրամասները՝ տեսանյութում