«Ամո՛թ, ամո՛թ» վանկարկելով՝ ակտիվիստները տապալեցին այլասերող գրքի քննարկումը (տեսանյութ)

Այսօր Բուկինիստ գրախանութ-սրճարանում կազմակերպվել էր «Իմ մարմինն անձնական է» գրքի քննարկումը։ Այն պատրաստվել է «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կողմից և նախատեսված է 3-6 տարեկան երեխաների և նրանց ծնողների համար։

Քննարկումն այնքան թեժ էր, որ գիրքը ներկայացնող Տաթևիկ Աղաբեկյանը չցանկացավ շարունակել այն և հավաքելով գրքերը՝ հեռացավ։

Բուկինիստ գրախանութ-սրճարանի PR մենեջեր Նարա Եփրեմյանը LIVEnews.am – ին տեղեկացրեց, որ գրախանութի տնօրինությունը որևէ կապ չունի այս քննարկման կազմակերպման հետ։

Հոգեբան Կարինե Այվազյանը համոզմունք հայտնեց, որ այս գիրքը միանշանակ հակառակ էֆեկտն է ունենալու։

Մանրամասները՝ տեսանյութում