Անցկացվում է հրամանատարաշտաբային զորավարժություն (լուսանկարներ)

Ապրիլի 30-ին 2-րդ զորամիավորումում մեկնարկել են երկկողմ հրամանատարաշտաբային զորավարժություններ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը։

Զորամիավորման հրամանատարի ղեկավարությամբ անցկացվող զորավարժության շրջանակում ենթակա ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության աստիճանի և զբաղեցրել հրամանատարական կետերը:

Մայիսի 1-ին անցկացվել է զորավարժության երկրորդ՝ պաշտպանողական և հարձակողական մարտերի նախապատրաստման փուլը, իրականացվել են տեղազննման աշխատանքներ, մշակվել է մարտի կազմակերպման հրամանատարական որոշումը: