Արսեն Թորոսյանին վերապահվում են լիազորություններ, որոնք նախկինում պատկանել են միայն ՀՀ կառավարությանը (տեսանյութ)

2019 թվականի փետրվարի 21-ին ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 26-ի N 502-ն, 2008 թվականի փետրվարի 7-ի N 132-Ն, 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1495-Ն, 2010 թվականի 16-ի N 1260-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» հրամանագիրը, որով ՀՀ կառավարության իրավասությանը վերապահված մի շարք կարգերի հաստատման լիազորությունը փոխանցվել է առողջապահության նախարարին։

Օրենքի լիարժեք ընդունումից հետո փոխպատվաստման օրգանների և հյուսվածքների ցանկը, դիակից կամ կենդանի դոնորից օրգաններ և հյուսվածքներ վերցնելու և փոխպատվաստումն իրականացնելու ու դրա համար թույլտվություն ստանալու կարգը կհաստատվեն առողջապահության նախարարի հրամանով։

Որո՞նք են այդ փոփոխությունների իրական նպատակները, իրավական առումով կա՞ն արդյոք կեղծիքներ և բացթողումներ, ի՞նչ վտանգներ են պարունակում այդ փոփոխությունները, ինչպիսի՞ն է համաշխարհային պրակտիկան այդ խնդիրներում․ LIVEnews.am-ի հարցազրույցը նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյանի հետ։