ԱՄՆ-ը Սիրիայի զավթված տարածքներում ապաստան է տալիս ահաբեկիչներին

Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Մարիա Զախարովան, ԻՌՆԱ գործակալության տեղեկացմամբ, երեկ ասել է. «Սիրիայի հյուսիսում և, մասնավորապես, «Թանաֆ»-ի ամերիկյան ռազմահանգրվանի մերձակայքում ԻԼԻՊ-ի նման ահաբեկիչներին ամերիկացի զինվորականների ցուցաբերած աջակցությունը գաղտնիք չէ որևէ մեկի համար, այնպես որ, ամերիկացի զինվորականները որևէ մեկին չեն թույլատրում մոտենալ այդ տարածքին»:

Մարիա Զախարովան նշելով, որ Սիրիան բռնազավթելով, ԱՄՆ-ն արգելում է այդ երկրում ճգնաժամի քաղաքական լուծումը, հավելել է. «Ահաբեկիչներն ապաստան են գտնում ԱՄՆ-ի կողմից զավթված տարածքներում»:

ՌԴ արտգործնախարարության մամուլի քարտուղարն անդրադառնալով Աստանայի համաժողովի միջոցով Սիրիայի ճգնաժամը կարգավորելու Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի համատեղ ջանքերին, հավելել է. «Կարևոր քայլը Սահմանադրական կոմիտեի կառույցի շուրջ սիրիական կողմերի հետ խորհրդակցությունն էր, որի շուրջ պայմանավորվեցին Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ու Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան Դե Միստուրան»։

Զախարովան միջսիրիական երկխոսությունների հանդեպ աջակցությունն ու բռնարարքներից հրաժարվելը համարել է այդ երկրում ճգնաժամին վերջ տալու միակ ուղին:

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակը հիշեցնելով, որ Սիրիայի սահմանադրական կոմիտեի շուրջ որոշումն ընդունվել է Սոչիում գումարված Սիրիայի ազգային երկխոսության համագումարի  նիստում, հույս է հայտնել, որ հիշյալ կոմիտեն, ՄԱԿ-ի թիվ 2254 բանաձևի համաձայն, Սիրիայում սահմանադրական բարեփոխումների հող նախապատրաստելու նպատակով, 2019թ․ սկզբին նիստ կգումարի: