Նեբենզյան կասկածում է Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերմանը

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան կասկած է հայտնել Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման վերաբերյալ։

Դեկտեմբերի 19-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության նկատմամբ հաղթանակի մասին, նշելով, որ դա այդ երկրում ամերիկյան զինվորականների գտնվելու միակ պատճառն էր։ Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտնել է, որ ԱՄՆ-ը զորքերը դուրս կբերի, բայց ԻՊ-ի նկատմամբ հաղթանակը չի նշանակում, թե դաշինքն էլ գոյություն չունի։

«Վստահիր, բայց ստուգիր․ եկեք սկզբում նայենք, թե դրանով ուր դուրս կգանք։ Նման հայտարարություններ մենք առաջ էլ ենք լսել և գիտենք, որ դրանք ավարտվել են միայն ամերիկյան ներկայության ուժեղացմամբ,- ասել է Նեբենզյան։- Եթե դա իրոք այդպես է (ԱՄՆ-ը դուրս է բերելու զորքերը․- խմբ.), ապա դա, անշուշտ, քայլ է ճիշտ ուղղությամբ»։