Երկրի համար ամենավտանգավոր աստերոիդը՝ նկարահանված ՆԱՍԱ-ի կողմից

ՆԱՍԱ-ն Twitter-ում տեղադրել է «Բեննու» աստերոիդի պտույտները, որը պոտենցիալ վտանգ է ներկայացնում Երկրի համար։

Նկարահանել «Բեննու» աստերոիդի ամբողջական պտույտը՝ հնարավոր դարձավ OSIRIS-Rex միջմոլորակային կայանի միջոցով, որը նախատեսված է աստերոիդի գրունտի նմուշները բերելու համար։

«Ողջույն, «Բեննու» աստերոիդ։ Մեր OSIRIS-Rex միջմոլորակային կայանն անցել է ավելի քան 2 մլրդ մղոն, որպեսզի հանդիպի քեզ», – ասված է ՆԱՍԱ-ի գրառման մեջ։

Գերատեսչության տվյալներով, աստերոիդը մտադիր են ուսումնասիրել մոտ մեկ տարվա ընթացքում, հետո տիեզերական զոնդը կվերցնի «Բեննուի» նմուշները հետագա ուսումնասիրությունների համար։ OSIRIS-Rex-ի վերադարձը Երկիր նախատեսված է 2023 թ․ սեպտեմբերին։

500 մետր չափսի տիեզերական մարմինը հայտնաբերել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները։ Մասնագետների հաշվարկներով, այն Երկրին կմոտենա 2182 թվականին։ 2013 թվականից Բեննուն համարվում է Երկրի համար գլխավոր պոտենցիալ վտանգ ներկայացնող օբյեկտն այն բանից հետո, երբ այդ «կոչումից» զրկվեց «Ապոֆիս» աստերոիդը։