2022 թվականին բուժօգնությունը կլինի լրիվ անվճար․ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հետ միասին, դեկտեմբերի 29ին մասնակցել է առողջապահության համակարգի արդյունքների ամփոփմանը նվիրված տարեվերջյան նիստին, որին մասնակցում էին ոլորտում գործող բոլոր պետական բուժհիմնարկների ղեկավարները: Պետական նախարարը և առողջապահության նախարարը լսել են Ստեփանակերտի և շրջանային բուժհիմնարկների, առանձնացված ստորաբաժանումների, նախարարության աշխատակազմի ընթացիկ տարում իրականացրած աշխատանքների մասին հաշվետվությունները, առկա խնդիրների ու լուծումների մասին դիտարկումները և ծավալել շահագրգիռ քննարկում՝ նվիրված հանրապետության առողջապահական ծառայությունների կատարելագործմանը: Առանձին անդրադարձ է կատարվել Արցախում լրիվ անվճար բուժօգնության ծրագրի ներդրմանը: Ա.Բեգլարյանը նշել է, որ համաձայն հանրապետության նախագահի ծրագրի՝ առողջապահության ոլորտում պետական քաղաքականության ուղղությունները հստակ են: Արդեն ձևավորված է անվճար բուժօգնության իրավական և գործնական հիմքերը, և 2022 թվականին կյանքի է կոչվելու լրիվ անվճար բուժօգնությունը բնակչության համար: Քննարկվել են նաև ոլորտային մի շարք այլ բարեփոխումներ և տեղային բնույթի տարբեր խնդիրների լուծման հնարավորությունները: Պետական նախարարն առաջարկել է նման ընգրկվածությամբ հանդիպումներն առավել հաճախակի դարձնել՝ քննարկումների ու մասնագիտական վերլուծությունների միջոցով նպաստելով առողջապահական համակարգի շարունակական բարելավմանն ուղղված պետական քաղաքականության կիրարկմանը:  

Ավելին

Ստեփանակերտում սնկի արտադրության և վերամշակման ընկերություն կգործի

Սոցիալական ձեռնարկատիրական կրթությունն Արցախում» ծրագրի շրջանակներում ֆինանսավորում է ստացել Սամվել Գրիգորյանի «ARTsakh’s GReeN Garden» ՍՁ գաղափարը։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում

Ավելին

Արցախի ժողովուրդն ու իշխանությունները երբևէ չեն ընդունելու Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 29-ին ընդունել է Հադրութի Մ. Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցի, Շուշիի Դ. Ղազարյանի անվան միջնակարգ

Ավելին

Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ Արցախի քաղաքացին փոխանցվել է հայկական կողմին․ ԱՀ ԱԱԾ

ԱՀ ԱԱԾ-ից հայտնում են, որ ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ ԱՀ քաղաքացին փոխանցվել է հայկական կողմին Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ հայկական

Ավելին

Ասկերանի 50-ամյա բնակիչը մոլորվել է, հայտնվել Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում. Արցախի ԱԱԾ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու արդյունքում ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված արցախցուն վերադարձնելու ուղղությամբ: Արցախի

Ավելին

Գլոբալիստները և նեոլիբերաստները ուղնուծուծով ֆաշիստական ֆորմատի նոր գաղափարախոսության մարտիկներ են

Գլոբալիստները և նեոլիբերաստները (չշփոթել լիբերալների հետ) ուղնուծուծով ֆաշիստական ֆորմատի նոր գաղափարախոսության մարտիկներ են։ Լիբերաստների համար գոյություն չունի պետական կամ ազգային

Ավելին

Աշխարհը մի օր հաշվի է նստելու մեզ հետ․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 28-ին ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների։ Ինչպես հայտնում

Ավելին