Բրիտանացի զբոսաշրջիկը ձերբակալվել է Թուրքիայի դրոշի վրա թքելու համար

Թուրքիայի Ալանիա հանգստավայրում ձերբակալվել է 58-ամյա բրիտանացի զբոսաշրջիկ։ Նա մեղադրվում է թուրքական դրոշի վրա թքելու և պետական ​​խորհրդանիշը վիրավորելու մեջ։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը: 

Նա վիճաբանել է հյուրանոցի անձնակազմի հետ, ապա, ենթադրաբար, շրջվել և թքել նախասրահում կախված դրոշի վրա։ Անձնակազմը տղամարդու մասին հայտնել է ոստիկանությանը, որը ձերբակալել է նրան և տարել Ալանիայի դատարան։ Նա ձերբակալվել է թուրքական պետության խորհրդանիշը վիրավորելու կամ նսեմացնելու մեղադրանքով։

Հաղորդվում է, որ Մեծ Բրիտանիայի դեսպանատնից դեպքի առնչությամբ դեռևս արձագանք չի եղել։ Թուրքիայի քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի համաձայն՝ Թուրքիայի դրոշի նկատմամբ հրապարակայնորեն անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը համարվում է հանցագործություն և կարող է պատժվել մինչև 3 տարվա ազատազրկմամբ։