Պուտինն այսօր կմեկնի Հնդկաստան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կմեկնի Հնդկաստան՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար: Այս մասին լրագրողներին  հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Պուտինը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին և գագաթնաժողովի շրջանակում նախատեսված բոլոր ձևաչափերին։ Միևնույն ժամանակ, այնտեղ տեղի կունենա երկու երկրների համար շատ կարևոր երկկողմ հանդիպում՝ հանրապետության վարչապետ Մոդիի հետ», – նշել  է նա։