ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ. ՀՈԳԵԲԱՆԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Մաս 3. Մանիպուլյատիվ մտածողության հիմքերը

Հեղափոխության էյֆորիան, համավարակը, պատերազմը, հետպատերազմական իրավիճակը կարող են մարդկանց իրականության զգացումից հեռացնել, քանի որ կան խնդիրներ, որոնց վրա մարդկանց ուշադրությունը արհեստականորեն կենտրոնացված է:

Հիսթերիկ և նարցիստիկ տիպի անձը լավ կարողանում է իրավիճակը մեկնաբանել ռացիոնալ, օբյեկտիվ և ճշմարտանման պատճառներով:Սակայն, երբ փաստերը համադրվում են, երևում է այն մտածողության խաղը, որով քողարկված է էգոզմը, իր անձը լավ կողմից ներկայացնելու, մարդկանց վստահությունը շահելու, իր ազդեցության շրջանակը և իշխանությունը տարածելու, իր նպատակներին հետամուտ լինելու միտումը:

Նման անձիք կարողանում են մարդկանց մեծ մասին մանիպուլացնել և ուղղորդել նրանց ուշադրությունը այն ուղղությամբ, որը իրենց է ձեռնտու կամ նպատակահարմար:

Վերլուծության երկրորդ մասում ներկայացրինք Նիկոլ Փաշինյանի հակասոցիալական պահվածքը: Այժմ կներկայացնենք մանիպուլյատիվ պահվածքը:

Նրա մտքերը երկբևեռ են, հակասական ու իրարամերժ.

«Տեղի ունեցավ ողբերգականը, տեղի ունեցավ այն, ինչ անիմաստ է դարձնում ամեն ինչ, մայրս մահացավ:» (էջ 53)

Ի հակադրություն.

Ֆրեդ, ուրախ եմ, որ մայրս մահացել է: Նա մահացավ, որ ես ապրեմ, ու ես ապրում եմ հանուն նրա հիշատակի:» (էջ 54-55):

Միշտ ճողոպրելու տեղ է թողնում, որով կարողանա արդարացնել կամ հերքել իրեն կամ իր ասածները. «Ոչ թե վստահ եմ, այլ կասկածում եմ» (էջ 55):

Ընթերցողին մանիպուլյացիայի է ենթարկում.

«Կարո՞ղ էի ինչ-որ բան անել, կարո՞ղ եմ ինչ-որ բան անել:

Այո՛, կարող եմ ինձանից կախված ամեն ինչ անել հանուն այնպիսի Հայաստանի ստեղծման, որ սիրում է իր զավակներին, որ չի սպանում իր զավակներին: Եթե հարկավոր է, կարող եմ զոհվել հանուն այդ Հայաստանի: Իսկ ինչու՞ չզոհվեցի:

Օ՜, դա արդեն ես չեմ որոշում, դա արդեն որոշում է ճակատագիրը: Ես չեմ փախչի իմ ճակատագրից, հավատարիմ կմնամ իմ ճակատագրին:» (էջ 113):

Եթե այս տրամաբանությամբ հարցնենք նրան, թե կարող էր իրենից կախված ամեն ինչ անել, ո՛ր պատերազմ չլիներ, ո՛ր պարտություն չլիներ, ո՛ր այդքան զոհ ու ավերածություն չլիներ, կասեր՝ այո կարող էր, բայց կավելացներ՝ մի՞թե իրենից էր կախված: Հետո կպատճառաբաներ՝ զինվորները չէին կռվում, ուժերը անհավասար էին, աշխարհը չօգնեց:

Իսկ ինչու՞ պարտություն եղավ. կասեր՝ դա արդեն ինքը չի որոշել, դա արդեն որոշել է ճակատագիրը: Ինքը հավատարիմ է մնացել ճակատագրին՝ ստորագրելով պարտության փաստաթուղթը, ուրիշ ճար չկար:

Հետևելով իր հրապարակային ելույթներին՝ դուք էլ եք բազում անգամ համոզվել նրա կողմից մտքերի նման ձևակերպումներում:

(Շարունակելի)

Աննա Գալստյան

Մաս 1 https://livenews.am/press/2021/85329/30/17/42/

Մաս 2 https://livenews.am/press/2021/86553/05/17/22/

Հոգեբանի հետ բացահայտումներ-ի ֆեյսբուքյան էջից