Սերգո Կարապետյանը մահացել է
ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը մահացել է փետրվարի 18-ին 72 տարեկանում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է «Նաիրի» ԲԿ տնօրեն Անատոլի Գնունին:
«Սերգո Կարապետյանն այսօր առավոտյան՝ լուսադեմին է մահացել: Նրա մոտ կորոնավիրուսից հետո բարդություններ էին առաջացել»,- նշեց Գնունին:
Կարապետյանը ծնվել է 1948 թվականի օգոստոսի 6-ին, Արտաշատ քաղաքում: 2010-2016թթ.-ի ընթացքում զբաղեցրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը: