Արցախում ռուսաց լեզվի մասին օրենքը կարող է ընդունվել մարտին. «Վարգենզո»

Արցախում ռուսաց լեզվի մասին օրենքը կարող է ընդունվել մարտին: Այս մասին հայտնում են Ստեփանակերտի «Վարգենզո»-ի աղբյուրները:

«Մեր տեղեկություններով, օրենքի նախագիծը, ըստ որի՝ ռուսերենը պետական լեզվի կարգավիճակ կստանա (ինչպես հիմա հայերենը), արդեն մշակվել է հանրապետության պատգամավորների կողմից: Նախաձեռնողը պատգամավոր Արամ Հարությունյանն է, իսկ օրենիք մշակման աշխատանքներին մասնակցում են նաև Արցախի խորհրդարանի երեք խոշոր խմբակցությունների ներկայացուցիչներ:

Երկուշաբթի օրը նախատեսվում է օրինագիծը քննարկել Կրթության և գիտության հանձնաժողովի նիստում: Այնուհետև այն կներկայացվի հանրային քննարկման, և մարտին նրանք ակնկալում են այն քվեարկության դնել: Հաշվի առնելով, որ հիմնական խմբակցությունները նույնպես հանդես են գալիս որպես մշակող, կարող ենք վստահորեն փաստել, որ չպետք է որևէ խնդիր առաջանա կոնկրետ այս օրինագծի ընդունման հետ կապված:

Նախնական փաստաթղթից հետևում է, որ ռուսերենին պաշտոնական կարգավիճակի շնորհումը էապես ընդլայնելու և օրինականացնելու է Արցախում նրա օգտագործման հնարավորությունը:

Հիշեցնենք, որ «Վարգոնզո» նախագիծը դեռևս դեկտեմբերին էր տեղեկացրել օրենքի պատրաստման մասին: Այդ ժամանակ հայկական, ռուսական և ադրբեջանական շրջանակներում թերահավատորեն էին վերաբերվում այս տեղեկատվությանը: Այսօր նախագիծն արդեն խորհրդարանի պաշտոնական շրջանառության մեջ է: Այնպես որ, ողջույն բոլոր թերահավատներին, որոնք կասկածի տակ են դնում մեր աղբյուրները: Հաճախ դա տեղի է ունենում իրենց իսկ հավաստի տեղեկությունների բացակայության պատճառով»,- գրում է «Վարգոնզոն»: