Ալիևը կնոջ հետ այցելել է Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշի կատարած ուղևորության ընթացքում այցելել է Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի, հայտնում է report.az-ը:
Ալիևին ուղեկցել են առաջին տիկին Մեհրիբան Ալիևան և նրանց դուստրը`Լեյլա Ալիևան:
Հայտնի է, որ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին Արցախյան վերջին պատերազմի ժամանակ երկու անգամ հայտնվել է ադրբեջանական օդուժի գրոհի թիրախում, ինչի հետևանքով լրագրողներ են տուժել, վնասվել է եկեղեցու մի մասը:
Հիշեցնենք, որ այցի շրջանակում Ալիևը դրել է Ֆիզուլի-Շուշի ճանապարհահատվածի, ինչպես նաև Ֆիզուլիում օդանավակայանի կառուցման հիմնաքարը: