Նիկո՞լ, Ալիևների՝ Շուշի այցելելու կապակցությամբ հայ ժողովրդին ասելիք չունե՞ս

Նիկո՞լ, ալիևներին հրավիրում էիք Շուշի՝ մուղամ լսելու:

Եկել են, ո՞ւր եք: Գնացեք դիմավորեք, սուփրա-սեղան գցեք, իրար հետ նալբաքի պարեք:

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի. Փաննահ խանը (հիմա՝ Ալիևը) դավաճան Մելիք-Շահնազարի (հիմա՝ դավաճան Նիկոլի) թողտվությամբ, պատմութայն մեջ երկրորդ անգամ հայտնվել է Շուշիում: Հայտնվել է, որ ասի, ով տիրում է Շուշիին, տիրում է նաև Արցախին:

Նիկո՛լ, դու էն տղեն չէի՞ր, որ գլուխ էիր գովում, թե պապերդ ծագումով Շուշեցի են, և հպարտանում էիր, որ Արցախյան արմատներ ունես:

Պարոն ոչ բարով «գերագույն գլխավոր հրամանատար», Ալիևների՝ Շուշի այցելելու կապակցությամբ հայ ժողովրդին ասելիք չունե՞ս, թե գրպանային ծախու «կուսակցությունների» հետ հանդիպումներ ես անում, որ իշխանության մնալու ընտրություններ անես: Իսկ ապագայում էլ, երևի ենթադրում ես, որ Ալիևներն այցելելու են Տավուշի մարզի Վերին կամ Ներքին Ոսկեպար, Սոֆուլու և Բարխուդարլու, Արարատի մարզի Տիգրանաշեն, Սյունիքի մարզի Շուռնուխ, Գեղարքունիքի մարզի Արդանիշ ու Սոթքի հանքավայր՝ ադրբեջանի դրոշը բարձրացնելու համար:

Հայե՛ր, ձեզ ընդհանրապես չի հետաքրքրու՞մ այն ինչ տեղի է ունենում ձեր շուրջ: Վաղը, մյուս օրը ֆեյսբուքում ե՞ք տուն կառուցելու, երեխա ունենալու, եկեղեցի գնալու, հարսանիք անելու: Դեռևս չե՞ք համոզվել, որ դուք մի պրոբլեմ ունեք, որի անունն է Նիկոլ: 

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից