Լիտվայում Վրաստանը նոր անունով են կոչել

Լիտվերենի պետական հանձնաժողովը Վրաստանը պաշտոնապես վերանվանել է Սաքարթվելո, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։

Ինչպես նշվում է, այս որոշումը կայացվել է հունվարի 7-ին` հանձնաժողովի նախագահ Աուդրիս Անտանայտիսի կողմից:

««Պետությունների պաշտոնական անվանումներ» բաժնում բացառեք Գրուզիա (Վրաստան) անվանումը և փոխարինեք «Սաքարթվելաս»-ով (Սաքարթվելո)»,- նշված  է հրամանագրում:

Սաքարթվելոն Վրաստանի ինքնանունն է (վրացական՝ «Քարթվելների երկիր»):

2018-ին Վրաստանի անկախության հարյուրամյակի նախօրեին Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսն ասել էր, որ Սաքարթվելոն դառնալու է իրենց երկրում Վրաստանի պաշտոնական անվանումը։