Հայաստանի անվտանգային սպառնալիքները (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով խորհրդական, իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Անդրադարձ է կատարվել՝

1․Մոսկվայում կայացած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը և քննարկված հարցերին

2․Տարածաշրջանային զարգացումներին և Արցախյան պատերազմի ժամանակ տարածաշրջանային պետությունների կորուստներին և ձեռքբերումներին

3․ՀՀ անվտանգային սպառնալիքներին:

Իրանագետի դիտարկմամբ, Ադրբեջանն այս պատերազմում իր հիմնական նպատակին չի հասել կամ մասամբ է հասել, քանզի նրա ցանկությունը Արցախն ամբողջությամբ հայաթափելն էր, որը իրականություն չդարձավ։

Անդրադառնալով Ադրբեջանի կարգավիճակին՝ Վարդան Ոսկանյանն ընդգծեց, որ հնարավոր է Ադրբեջանի ռուս-թուրքական բաժանում, որը սարերի հետևում չէ և հավելեց, որ այսօր Էրդողանը Ադրբեջանում կիսում է Ալիևի իշխանությունը։

Ինչ վերաբերում է միջանցքներին, որը պետք է տրամադրվի կողմերին, ապա դա տարածաշրջանային յուրաքանչյուր տերության վրա տարբեր ազդեցություն կթողնի, օրինակ Վրաստանը, որն այս պահին որպես տարանցիկ ճանապարհ մենաշնորհային դիրք ունի՝ կզրկվի մենաշնորհից, որը բնականաբար նրան ձեռնտու չէ։

Մանրամասները՝ տեսանյութում