Ժողովուրդը ոտքի է կանգնել, որովհետև չի ուզում ընդունել դավաճանի կողմից մեզ պարտադրված պարտությունը․ քաղաքագետ

ՀՀ քաղաքացին այսօր ցույց տվեց դավաճան իշխանությանը հեռացնելու իր վճռականությունը։ Ամբողջ օրը բողոքի ու անհնազանդության ակցիաներ էին։ Ժողովուրդը ոտքի է կանգնել, որովհետև չի ուզում ընդունել դավաճանի կողմից մեզ պարտադրված պարտությունը։ Չի ուզում ընդունել նրա կողմից մեզ պարտադրված հայրենազրկումը, ազգային արժանապատվության ոտնահարումը… Եվ ճիշտ է անում։ Վայ էն ժողովրդին, որը կհանդուրժի թշնամու կողմից կապիտուլյացիայի ենթարկված, թշնամու կոշիկը լիզած իշխանությանը։ Նման ժողովուրդն ապագա չունի։ Բայց դա մեր մասին չէ։ Որովհետև մենք չենք հանդուրժելու։ Որովհետև մենք պայքարելու ենք։ Ու որովհետև մենք հաղթելու ենք։

Դրա համար վաղը նորից փողոց ենք դուրս գալիս։ Վաղը նորից պայքարում ենք։ Ու վաղը մեր ապագան ենք կերտում։

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից։