Ռուսաստանը կարգելի Ադրբեջանից խնձորի և լոլիկի ներկրումը

Դեկտեմբերի 10-ից «Ռոսսելխոզնադզորը» արգելում է Ռուսաստան լոլիկի ու խնձորի ներկրումը Ադրբեջանից` այս երկրից արտադրանքներում վնասատուների հայտնաբերման պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ծառայությունը նշում է, որ Ադրբեջանի պարենային անվտանգության գործակալությանը բազմիցս տեղեկացրել է արտադրանքի մեջ կարանտինային օբյեկտների հայտնաբերման համակարգված դեպքերի մասին: «Միայն 2020 թվականի հոկտեմբերի 22-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում արձանագրվել է Եվրասիական տնտեսական միության համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման 17 դեպք՝ հարավամերիկյան լոլիկի ցեց և արևելյան ցեց՝ պտղաբանջարեղենի արտադրանքում (լոլիկ, խնձոր)»,- ասված է հաղորդագրության մեջ: