Մակրոնը ստիպված եղավ հետ կանգնել իր հակաիսլամական ու վիրավորական հայտարարությունից. Parstoday.com
Մուսուլմանների զայրույթի ու բողոքի ակցիաների հետևանքով Ֆրանսիայի նախագահը ստիպված եղավ հետ կանգնել իր հակաիսլամական ու վիրավորական հայտարարությունից, փոխանցում է parstoday.com-ը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը Ալ-Ջազիրա հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է. «Հասկանալի է մուսուլմանների վրդովմունքը ծաղրանկաների վերաբերյալ: Սակայն կան մարդիկ ովքեր աղավաղում են իսլամը և հավակնում են թե պաշտպանում են այս կրոնը»:
Մակրոնը հավելել է.«Ծաղրանկարները պետական նախագիծ չեն: Դրանք հրապարակվում են այն թերթերի կողմից, որոնք կապված չեն կառավարության հետ»:
Ֆրանսիայի նախագահն ավելի վաղ պաշտպանել էր իսլամի մեծ մարգարեի վիրավորական ծաղրանկաները հրատարակելու ֆրանսիական թերթի անհարգալից քայլը: