Ռուսաստանի պատվաստանյութը մինչև երկու տարի կապահովի պաշտպանությունը կորոնավիրուսից
Կորոնավիրուսի դեմ Ռուսաստանի պատվաստանյութը թույլ Է տալիս ձևավորել երկարատեւ իմունիտետ, որը, հավանաբար, կտեւի մինչեւ երկու տարի:
Այդ մասին ասվում Է առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Պատվաստանյութի ներմուծման կրկնակի սխեման թույլ Է տալիս երկարատև իմունիտետ ձեւավորել: Վեկտորային պատվաստանյութերի կիրառման փորձը (կրկնակի սխեմայի ներմուծման դեպքում) ցույց է տալիս, որ իմունիտետը պահպանվում Է մինչև երկու տարի»: Դրանում նշվում է, որ օգոստոսի 11-ին գրանցված պատրաստուկը՝ Գամ-ԿՈՎԻԴ-ՎԱԿ-ը, վեկտորային երկբաղադրիչ պատվաստանյութ է՝ մարդու ադենովիրուսի հիման վրա:
«Պատվաստանյութն անվտանգության և արդյունավետության բոլոր անհրաժեշտ փորձարկումներն անցել է կենդանիների մի քանի տեսակների (կրծողների և պրիմատների) վրա, ավելի ուշ պատվաստանյութը փորձարկվել է կամավորների երկու խմբի (յուրաքանչյուրը՝ 38-ական մարդ) վրա: Պատվաստանյութը չի պարունակում COVID-19-ի վիրուսի բաղադրիչներ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Օգոստոսի 11-ին ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի՝ աշխարհում առաջին գրանցման մասին: «Որքան ինձ հայտնի է, այսօր առավոտյան աշխարհում առաջին անգամ գրանցվել է նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութ»,- ընդգծել է նախագահը: