Բժիշկը պատմել է, թե ինչպես կարելի է վերականգնել թոքերը COVID-19-ից հետո

Պիրոգովի կենտրոնի թոքաբան Օլգա Բոգուշը պատմել է, թե ինչպես կարելի է վերականգնել թոքերը COVID-19-ից հետո:

Ըստ նրա՝ թոքերը վերականգնելու համար անհրաժեշտ է շնչառական վարժություններ անել: Անհրաժեշտ է ներգրավվել թոքերի ստորին մասերը, որոնք սովորաբար չեն օգտագործվում շնչառության համար: Դրան կարող են օգնել յոգայի վարժությունները:

«Քանի դեռ թուլությունը շարունակվում է, դուք կարող եք վարժություններ անել անկողնում պառկած», – նշել է փորձագետը: