Ռուսաստանը կորոնավիրուսի դեմ «Ավիֆավիր» դեղամիջոցը մատակարարել է արդեն 15 երկրների

Ռուսաստանն արդեն հասցրել է հակակորոնավիրուսային դեղամիջոց «Ավիֆավիր»-ը մատակարարել 15 երկրի: Այս մասին ասել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը:

«Այստեղ մենք ունենք լավ նվաճումներ. Այս դեղն արդեն մատակարարվել է ավելի քան 15 երկիր»,- ասել է Դմիտրիևը «Ռուսաստան 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Սա իսկապես կարևոր է, քանի որ միջազգային հակավիրուսային դեղամիջոցների առումով, որոնք մատակարարվում են որոշակի քանակությամբ երկրների, փաստորեն կան երկուսը՝ ամերիկյան «Ռեմդեսիվիր»-ը և մեր ռուսական «Ավիֆավիր»- ը: Եվ «Ռեմդեսիվիր»-ի 90% -ը գնել է Միացյալ Նահանգները: Հետևաբար մեզ համար զարմանալի չէ, որ 15 երկիր  գնել մեր դեղամիջոցը», – նշել է Դմիտրիևը:

«Ավիֆավիր»-ը, որի մշակման աշխատանքներին մասնակցել է ՌԴ ուղղակի ներդրումների հիմնադրամը, մայիսի 29-ին ստացավ գրանցման վկայագիր Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարությունից և դարձավ աշխարհում առաջին հակակորոնավիրուսային դեղամիջոցը, որը պարունակում էր ակտիվ ֆավիպիրավիր բաղադրիչը, իսկ հունիսի 3-ին այն նախարարության կողմից ընդգրկվեց կանխարգելման մեթոդական առաջարկությունների ցանկում նոր կորոնավիրուսային վարակի ախտորոշման և բուժման համար: