Մոսկվայում կորոնավիրուսից մահացել է ֆիզիկոս Միշիկ Ղազարյանը. 5-tv.ru

Հայտնի ֆիզիկոս, պրոֆեսոր Միշիկ Ղազարյանը, որի COVID-19-ի թեստի պատասխանը դրական էր, ապրիլի 6-ի երեկոյան մահացել է մոսկովյան հիվանդանոցում: Գրեթե 2 շաբաթ առաջ մահացել էր նրա կինը, որը նույնպես վարակվել էր կորոնավիրուսով, հայտնում է 5-tv.ru-ն:

72-ամյա Միշիկ Ղազարյանը և նրա կինը՝ 69-ամյա Արփիկ Ասպարյանը, 2 շաբաթ առաջ թոքաբորբով հոսպիտալացվել էին Կոմունարկայի հիվանդանոցում: Ամուսինների՝ կորոնավիրուսով վարակը հաստատվել էր:

Մարտի 28-ին բժիշկ-գինեկոլոգ Արփիկ Ասպարյանը մահացել էր: Նրանից հետո կյանքից հեռացավ նաև Միշիկ Ղազարյանը:

Միշիկ Ղազարյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր էր, Լեբեդևի անվան Ֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր: Գիտնականը զբաղվում էր լազերների հետազոտությամբ: