Պատժվելու եք բոլորդ՝ հայ ազգի դեմ գործած հանցանքների համար

Նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել են ապրիլյան դեպքերը ուսումնասիրող հանձնաժողով՝ հարցեր տալու համար։ Անկեղծ ասեմ, չգիտեմ գնալու է, թե ոչ։ Ես հաստատ չէի գնա։ Ում և ինչի մասին պետք է պատասխաններ տա, ո՞ւմ։ Շատ կասկածելի անցյալ ունեցող և որևէ անցյալ չունեցող մարդկա՞նց։ Լո՞ւրջ եք ասում։

Այդ հանձնաժողովի անդամներին խորհուրդ կտայի մի քանի անգամ դիտել Հարություն Հարությունյանի նկարահանած հեղինակային փաստավավերագրական ֆիլմը ապրիլյան գործողությունների մասին։ Ինչո՞ւ եմ ասում, որ մի քանի անգամ դիտեն, որովհետև իրոք հույս ունեմ, որ նրանք վերջապես կհասկանան՝ ով են իրենք, և ով են մարդիկ, որոնց մասին իրենք շատ են սիրում տխմարություններ դուրս տալ։

Ապրիլյան հակամարտությունում մենք հայերս իրոք հաղթանակել ենք, բայց այ, ձեր պես մարդկանց կողմից հրահրած տեղեկատվական պատերազմում մենք միանշանակ պարտվել ենք։ Դուք և ձեր լրատվական կայքերն էին այդ օրերին ստեր տարածում և լարում առանց այդ էլ լարված հասարակությանը։ Մի՞թե ձեզ թվում է, որ այդ ամենը անցել է, և այլևս չեք պատժվելու։ Հավատացեք, սխալվում եք, պատժվելու եք բոլորդ՝ հայ ազգի դեմ գործած հանցանքների համար։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել են ապրիլյան դեպքերը ուսումնասիրող հանձնաժողով՝հարցեր տալու համար։ Անկեղծ ասեմ, չգիտեմ…

Опубликовано Арой Варданяном Понедельник, 6 апреля 2020 г.