Հրդեհ է բռնկվել հայ-ադրբեջանական սահմանային չեզոք գոտում
Մարտի 12-ին, ժամը 01:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Վազաշեն գյուղում այրվում է խոտածածկ տարածք:
ԱԻՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հայ-ադրբեջանական սահմանային չեզոք գոտում. հրշեջ-փրկարարները սահմանել են հերթապահություն:
Ժամը 07:00-ին հրդեհը տարածվել է դեպի ՀՀ տարածք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:00-ին, մարվել՝ 09:26-ին: Այրվել է մոտ 5 հա բուսածածկույթ: