Աշտարակի ոստիկանները բերման են ենթարկել «օրենքով գող» Օշականցի Գևորիկին (տեսանյութ)
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում՝ մարտի 4-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Օշական գյուղի իր տնից բաժին բերման են ենթարկել, այսպես ասած՝ «օրենքով գող» 50-ամյա տղամարդու։ Ոստիկանության մամուլի ծառայության տեղեկացմամբ, բերման ենթարկվածը ներկայացվել է նախաքննական մարմնին։ Հանգամանքները պարզվում են։
Ավելի վաղ տեղեկությւոն էր տարածվել, որ այսօր առավոտյան Աշտարակի ոստիկանները բերման են ենթարկել «օրենքով գող» Օշականցի Գևորիկ մականունով հայտնի Գևորգ Մելիքյանին։