Արդյունքները սարսափեցնող են, որոշ խախտումներ նույնիսկ անհավատալի․ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյան
Ավարտվեց ՀՀ Ազգային ժողովի Ներքին Աուդիտի անցկացման հերթական փուլը, որի ժամանակ ուսումնասիրվում էր մարդկային ռեսուրսների կառավարման ստորաբաժանման 2017-2018թթ-ի աշխատանքները։ Իսկապես ստացված արդյունքները սարսափեցնող են, որոշ խախտումներ նույնիսկ անհավատալի, այդ պատճառով որոշեցի այն ներկայացնել հանրությանը։ Ընտրանքային (այսինքն ոչ բոլոր փաստաթղթերի) ուսումնասիրության արդյունքում արձանագրվեց օրենքների, աշխատանքային կարգերի պահանջների խախտման, թերացումների և տարատեսակ այլ սխալների մոտ 763 դեպք 2 տարվա կտրվածքով։
Ցավոք, տեղեկատվության գաղտնիության սկզբունքից և ՀՀ օրենսդրությանը համապատասխան աշխատելու հրամայականից ելնելով՝ չեմ կարող հրապարակել այդ ինֆորմացիան: Միայն կփաստեմ, որ ի թիվս հարյուրավոր խախտումների, արձանագրվել են.
- հետին ամսաթվով ընդունված մի շարք կարգադրություններ և որոշումներ,
- կարգադրությունների գրքերից հերթական տողերը չլրացրած և բացակայող ՀՀ ԱԺ նախագահի կարգադրություններ,
- հրամանագրքերից հերթական տողերը չլրացված և բացակայող Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի հրամաններ,
- բացահայտվել է մրցութային փաթեթի կորստյան դեպք,
- ուսումնասիրված մրցութային փաթեթներում արձանագրվել են տարատեսակ խախտումներ,
- ուսումնասիրված անձնական գործերից բացակայում են որոշ փաստաթղեր,
- մրցույթի հայտարարության, փաստաթղթերի մեջ նշված ժամկետների խախտման հետ կապված խնդիրներ,
- թղթերի կույտ հիշեցնող մրցութային փաթեթների առկայություն,
- պաշտոնում նշանակման հետ միաժամանակ դասային աստիճանի շնորհման խախտման դեպքեր,
- ոչ աշխատանքային օրով կազմված մի շարք կարգադրություններ և որոշումներ,
- ուսումնասիրված անձնական գործերում առկա, սակայն տարատեսակ խնդիրներով փաստաթղթեր,
- փորձաշրջանի ավարտից հետո եռօրյա ժամկետում դասային աստիճանի շնորհման խախտման դեպքեր,
- Վերապատրաստման գործընթացն ըստ կարգի (ՆՈ-025-Ն) իրականացման թերություններ,
- Ոչ ամբողջական ատեստավորման փաստաթղթեր, փաթեթներ, ավելի շուտ թղթերի կույտ հիշեցնող փաթեթներ,
- Մատիտով նշված կարգադրությունների և հրամանների համարներ
- Դասային աստիճան պետք է շնորհվեր, չի շնորհվել
Այս շարքը կարելի է շատ երկար թվել:
Հ․ Գ․ Խախտումների այսպիսի ծավալներ տեսնելով՝ հարց է առաջանում․ հասկացանք կառավարման գիտելիքների, հմտությունների բացակայություն, թերևս հասկանալի է նաև մարդկային ռեսուրսների կառավարման կարողությունների բացակայություն, կարելի է ընդունել նաև ներքին աուդիտի մասնագիտական թերացում, բայց իրավական գիտելիքներ ունեցող մասնագետներ էլ չե՞ն եղել աշխատակազմում։ Չեմ կարողանում խելքին մոտ պարզաբանում տալ այս վիճակին:
Ի դեպ, վերոնշյալ դեպքերի մեջ ներառված չեն այն դեպքերը, որոնք առևերևույթ քրեական տարրեր կարող են պարունակել։
Ներկայումս ընթացքում է գնումների գործընթացի ներքին աուդիտը:
ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանի ֆեյսբուքյան էջից
✅Ավարտվեց ՀՀ Ազգային Ժողովի Ներքին Աուդիտի անցկացման հերթական փուլը, որի ժամանակ ուսումնասիրվում էր մարդկային…
Опубликовано Tigran Galstyan Вторник, 14 января 2020 г.