Բաքուն Երևանին առաջարկել է միասին դիմել ԵԱՀԿ՝ Մինսկի խումբը լուծարելու համար․ Ալիև
Բաքուն դիմել է Երևանին, որպեսզի մենք համատեղ ԵԱՀԿ-ին խնդրենք լուծարել Մինսկի խումբը։ Եթե Հայաստանը դա չանի, ապա նշանակում է, որ շարունակում է տարածքային պահանջներ ունենալ Ադրբեջանից։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Ալիևը․
«Մինսկի խմբի կարիքը չկա, այն հիմա չի գործում։ Մենք դե ֆակտո թույլ չենք տա, որ այն գործի։ Ինչ վերաբերում է դե յուրե կարգավիճակին, ապա իրավաբանորեն այն պետք է լուծարվի, և այդ քայլը ցույց կտա, թե որքան անկեղծ է Հայաստանը», – ասել է Ալիևը։
Նրա խոսքով՝ եթե Հայաստանը նախընտրի Մինսկի խմբի պահպանումը, ապա դա կնշանակի, որ տարածքային պահանջներն Ադրբեջանի նկատմամբ շարունակվում են։