ՔՊ-ական պատգամավորին վիրավորած անձին ճանապարհին դաժան ծեծի են ենթարկել. փաստաբան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում վիրավորած անձին` Սամվել Վարդանյանին դաժան ծեծի են ենթարկել։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
«Երեկ` քպ-ական պատգամավորի հետ միջադեպի կապակցությամբ ձերբակալված Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս` ճանապարհին, մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի:
Շուտով հնարավորություն կունենամ զրուցելու Սամվելի հետ, որից հետո կներկայացնենք մանրամասները»: