Լևոն Քոչարյանի, Թադևոս Ավետիսյանի և Արման Ղազարյանի հետ այցելել ենք Գեղարքունիքի Ներքին Գետաշեն
Գործընկերներ Լևոն Քոչարյանի, Թադևոս Ավետիսյանի և Արման Ղազարյանի հետ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքում հանդիպել ենք քաղաքացիներին, խոսել առկա մարտահրավերների, դրանց հաղթահարման և առաջիկա անելիքների մասին, պատասխանել հայրենակիցներին հուզող հարցերին: Այս մասին հայտնում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Այս փուլում մեծապես կարևորում ենք նման հանդիպումները, որոնք առաջիկայում ունենալու են պարբերական բնույթ: