Սարատովը պատվել է վիթխարի սառցալեզվակներով, սառույցը չի հալվում (ֆոտոշարք)

Սարատովում քաղաքային կոմունալ ծառայությունների աշխատողները չեն կարողանում հաղթահարել տեղումների ռեկորդային քանակի հետևանքները։ Այս քաղաքում շենքերը պատվել են ահռելի չափերի արտասովոր սառցալեզվակներով։ Տանիքներից կախված են ամենաիսկական սառցաբեկորներ, այնպես որ, տեղի բնակիչները որոշել են նույնիսկ դրանցից ամենամեծի մրցույթ հայտարարել սոցցանցում։

Սառցալուլաները (տվյալ դեպքում այս հին ժողովրդական բառը լիովին համապատասխանում է դրանց) քաղաքում վերջին 30 տարիների համար ռեկորդային տեղումների հետևանքն են։ Սարատովի քաղաքապետ Միխայիլ Իսաևը տեղեկացրել է, որ տանիքներին կուտակված ձյան հաստությունը 2-3 անգամ ավելի մեծ է, քան մայթերին։

«Տանիքների մաքրման գործում խառնաշփոթը հանգեցնում է նրան, որ հենց նոր մաքրած մայթերը թաղվում են կտուրներից մաքրված, ներքև թափված ձյան կույտերի տակ»,- հայտարարել է Իսաևը քաղաքային խորհրդակցության ժամանակ։