Սերժ Սարգսյանի հարստությունը Հայաստանի և Արցախի բաց կյանքի ճանապարհն էր, Հայոց հաղթանակած բանակն էր, հայ զինվորն էր․ Հենրիխ Դանիելյան
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հարստությունը Հայկական Շուշին էր, Հադրութն էր, Քարվաճառը, Քաշաթաղը. Նախագահի հարստությունը Ղազանչեցոցն էր, Բերձորն էր, Կովսականն էր, Վարանդան էր:
Սերժ Սարգսյանի հարստությունը 11.458 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող անկախ Արցախն էր, Սերժ Սարգսյանի հարստությունը Հայաստանի Հանրապետության անառիկ սահմաններն էին, ժողովրդի անվտանգությունն էր, հայոց հողում հայ մանուկների հայկական ապագան էր :
Սերժ Սարգսյանի հարստությունը Հայաստանի և Արցախի բաց կյանքի ճանապարհն էր, Սերժ Սարգսյանի հարստությունը Հայոց հաղթանակած բանակն էր, հայ զինվորն էր:
Սերժ Սարգսյանի համար վերոնշյալն է Հարստություն, հարստություն որից շատերդ հրաժարվեցիք 2018 թվականին,մերժեցիք հարստությունը որը Սերժ Սարգսյանը ռազմի և դիվանագիտական դաշտում կերտել էր մեր ապագա սերունդների համար:
3 ուղերձ կա, որ պետք է իմանաք. Սերժ Սարգսյանն անկախ նրանից, որ դուք հրաժարվել եք այդ հարստությունից, ասել է.
- «Հայրենիքից չեն նեղանում, սեփական ժողովրդից չեն նեղանում, անգամ եթե դեռ հասկացված չես»
- «Ես քաղաքական խրամատը չեմ լքելու, ես խրամատ լքող չեմ: Իմ անցած կյանքում ես ապացուցել եմ: Ես կարող եմ հեշտությամբ պաշտոն զիջել, ես կարող եմ հանուն Հայաստանի ժողովրդի, հանուն հայ ժողովրդի զիջել մի ողջ իշխանություն, բայց ես երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը: Սրանում կարող եք վստահ լինել»
- «Արցախը երբեք չի´ լինելու ադրբեջանի կազմում»:
Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից