Ադրբեջանն ու ԱՄՆ-ը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քալի հետ։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների հարաբերությունները, տարածաշրջանում տիրող իրավիճակը և անվտանգության հարցեր։

Բացի այդ, քննարկումներ են ծավալվել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։