Նախագահը սահմանին զոհված Էդգար Սուլեյմանյանին հետմահու պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը սահմանին զոհված Էդգար Սուլեյմանյանին հետմահու պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Էդգար Վահանի Սուլեյմանյանը Սոթքի դիրքերից մեկում թշնամու դիպուկահարի կրակոցից վիրավորվել, ապա` շտապօգնության մեքենայով տեղափոխելու ընթացքում մեքենայի հրետակոծվելու հետեւանքով զոհվել էր մայիսի 17-ին։