Սիոնիստական ռեժիմի բոլոր գաղտնի հենակետերը մեր թիռախում են. Իրանի բանակի հյուսիսարևմտյան զորակայանի հրամանատար
Իրանի բանակի հյուսիսարևմտյան զորակայանի հրամանատարն ասել է. «Սիոնիստական ռեժիմի բոլոր հենակետերը, նույնիսկ նրանք, որոնք գաղտնի են իրենց տեսանկյունից, մեր թիրախում են»: Այս մասին գրում է ParsToday-ը:
Բրիգադային գեներալ Ալի Հաջիլուն Բանակի օրվա կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսում ասել է. «Այսօր բանակը առաջատար է ռազմական և պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում, և մենք բացթողումներ չունենք այս ոլորտում»։
Հաջիլուն սիոնիստական ռեժիմի հետ հարևան երկրների համագործակցությունը և հարևան երկրներում ռեժիմի բազաներ ստեղծելը համարել է երկրների անտեղյակության հետևանք և ընդգծել է. «Իսլամական երկրները միմյանց համար վտանգ չեն ներկայացնում, և մուսուլմանների գիտակցության ու քաղաքական ու սոցիալական հանճարի շնորհիվ բոլորը տեղյակ են սիոնիստական ռեժիմի անկման ու կործանման մասին»։
Նրա խոսքով․ «Անտեղյակ երկրները պետք է հասկանան, որ սիոնիստական ռեժիմը ամենից շատ է հավատում է, որ եկել է իր ոչնչացման շրջանը։ԱՄՆ և այլ հակաիսլամական երկրներ թշնամություն ստեղծելով փորձում են զենք վաճառել տարածաշրջանում: Այն երկրները, որոնք քայլեր են ձեռնարկում այս կեղծ ռեժիմի հետ համագործակցելու համար, պետք է տեղյակ լինեն, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը լիովին պատրաստ են դիմակայել ցանկացած սպառնալիքի»։