Ավինյանը Նորք է հասել․․․
Երևանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ հրապարակելով լուսանկարներ Երևանի Նորք թաղամաս այցելությունից։ Գրառումը՝ ստորև․
«Հին Նորքը մեր քաղաքի պահպանված եզակի հին թաղամասերից է, որը դեռ պետք է բացահայտեն երևանցիներն ու Երևանի հյուրերը:
Թաղամասի բազմաթիվ շինություններ պատմամշակութային արժեք են ներկայացնում և պահպանվում են պետության կողմից: Հին Նորքը նաև ավանդական գինեգործության թաղամաս է. այստեղ պահպանվել են նաև այն հին մառանները, որոնք ժամանակին լի են եղել Նորքի այգիների բերքից ստացած գինով:
Նախկինում մասնագետների կողմից առաջարկվել են թաղամասի պատմական տեսքն ու կոլորիտը վերականգնելու նախագծեր, սակայն գործը տեղից չի շարժվել:
Այսօր մենք ունենք և կամքը, և հնարավորությունը աջակցելու Երևանի այս գողտրիկ անկյունը զբոսաշրջային և պատմական կենտրոն վերածելուն, ինչը նոր շունչ կտա թաղամասին և նոր հնարավորություններ այստեղի բնակիչներին»: